Հալեպի տարբեր թաղամասերում, հատկապես Նոր գյուղում մայիսի 30-ին բազմաթիվ հրասանդներ և գազի տակառներից պատրաստված հրթիռներ են ընկել: Միայն Նոր գյուղ թաղամասում մեկ ժամվա մեջ 22 զոհ և 75 մարդ է վիրավորվել, որոնց թվում հայեր չեն եղել:
Նոր գյուղում հաշվի առնելով հրթիռների և հրասանդների պատճառով ստեղծված մտահոգիչ իրավիճակը՝ Հալեպի լրատվական գրասենյակը մեր հայրենակիցներին խնդրել է ոչ անհրաժեշտ պատճառներով տնից դուրս չգալ և հեռու մնալ պատուհաններից և պատշգամբներից և ինչ-որ դժվարության կամ անհրաժեշտության դեպքում դիմել Նոր գյուղի Տիգրանյան սրահ:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Հալեպի Նոր Գյուղ, Խալիդիա, Իբարա թաղամասերում, ինչպես նաև Սաադ Ալլահ հրապարակում հրթիռներ ընկնելու հետևանքով 12 մարդ զոհվել է, ևս 85-ը վիրավորվել: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը: