Հալեպի բնակելի շրջանում դեկտեմբերի 10-ին երկու հրթիռ է ընկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, մարզի աղբյուրների տեղեկացմամբ' հրթռիներն ընկել են քաղաքի կենտրոնում գտնվող «Ջամալ Աբդ ալ Նասեր» այգու մերձակայքում, ինչի հետևանքով նյութական մեծ վնասներ են գրանցվել: Վնասվել է նաև մերձակայքում գտնվող բնակելի շինությունը, բարեբախտաբար, մարդիկ չեն տուժել:

 

Աղբյուրի տեղեկացմամբ' դեկտեմբերի 9-ի երեկոյան «Իսլամական պետությունը» Դեր Զորի Բուքմալ քաղաքում 4 քաղաքացիների է սպանել, նրանց դիակները կապել սյունին՝ քաղաքի կենտրոնում: Նախորդ ամսվա ընթացքում Դեր Զորում ԻՊ-ը սպանել էր 10-ը քաղաքացիների:

 

Ավելի վաղ աիրիական բանակը Արևելյան Ղուտայի Դումա քաղաքում ապահովել է 76 ընտանքիների դուրսբերումը, որոնք փախել են ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների հանցագործություններից: Ընդհանուր առմամբ, Դումայից փախուստի դիմած բնակիչների թիվը կազմել է 322, որոնց թվում մեծ մասամբ կանայք և երեխաներ են: Նրանք տեղափոխվել են Կուդսիա, որտեղ ժամանակավոր բնակություն կհաստատեն: