Սիրիայի ռազմական օդանավերը փետրվարի 28-ին 4 հրթիռներ են արձակել սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում գտնվող լիբանանյան Արսալ քաղաքի մերձակայքում: Հրթիռներն ընկել են Հարբաթ Յունին շրջանում: Լիբանանյան հեռուստատեսությունը տեղեկացրել է, որ օդային հարձակումն ուղղված էր Սիրիայի զինված ընդդիմադիրների դեմ: Պատճառած վնասների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

 

Սիրիական եռամյա համակարտության ընթացքում բախումներից և հարձակումներից հաճախ է տուժում հարևան Լիբանանը: Հատկապես սահմանային Արսալ քաղաքում հաճախակի ռումբեր են ընկնում՝ պատճառելով մարդկային և նյութական վնասներ:

 

Վերջին շրջանում հազարավոր սիրիացիներ ստեղծված լարված իրավիճակի պատճառով հաստատվել են Արսալ քաղաքում: