Սիրիայի ռազմական օդանավերը մարտի 5-ին 3 հրթիռ են արձակել սիրիա-լիբանանյան սահմանի մոտ գտնվող լեռնային շրջանների ուղղությամբ: Ինչպես Լիբանանի ազգային տեղեկատվական գործակալությունը, ռումբերն ընկել են Բեքաա շրջանի Խարբաթ Յունին և Ուադի Աջրամ շրջաններում:
Ավելի վաղ' մարտի 4-ին ևս 3 հրթիռ ընկել էին Լաբուա գյուղում: Բարեբախտաբար, վնասները միայն նյութական էին: Տեղի ունեցածից հետո Լաբուայի բնակիչները փակել են Լաբուա-Արսալ ճանապարհը: Պարզվել է, որ «ԴԱԻՇ» իսլամիստական խմբավորումն իր վրա է վերցրել հրթիռակոծման պատասխանատվությունը՝ նշելով, որ դրանք ուղղված էին Հըզբոլլահի դեմ:
Սիրիական հակամարտության սկզբից սիրիա-լիբանանյան սահմանը հաճախակի դառնում է ռազմական գործողությունների թիրախ: