Քեսաբի մերձակայքում ապրիլի 8-ին թեժ մարտեր են ընթացել, որոնց արդյունքում սիրիական բանակը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող երկու բլուրներ է գրավել զինյալներից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սփյուռքահայության շտապօգնության գործադիր մարմնի անդամ, քեսաբահայ Կարո Մանճիկյանն՝ ավելացնելով, որ Քեսաբից 10-12 կմ հեռավորության վրա ռումբեր են ընկել. բարեբախտաբար, ռումբերի պայթյուններից մարդկային վնասներ չեն գրանցվել: Ռումբերն ընկել են Քեսաբի այգիներում և լեռնային շրջաններում, նրանցից ամենամոտն ընկել է գյուղաքաղաքից 500 մ հեռավորության վրա:

 

 

«Այսօր իրավիճակն ավելի հանգիստ է, միջադեպեր չեն գրանցվել: Թեպետ քեսաբցիների շրջանում որոշակի անհանգստություն կա, այնուամենայնվ, գյուղաքաղաքը բանակի հսկողության տակ է և լավ պաշտանված»,- նշեց նա: Մանճիկյանը նաև ընդգծեց, որ միակ մտավախությունը Թուրքիայի կողմից հնարավոր դավադրության կազմակերպումն է, ինչպես տեղի է ունեցել նախորդ տարի:

 

 

Քեսաբը սիրիական բանակի կողմից ազատագրվել է 2014թ. հունիսի 15-ին, եւ բնակչության մեծ մասն վերադարձել է այնտեղ: Քեսաբի բոլոր հաստատությունները, տները եւ բնակարաններն, առանց բացառության, վնասներ էին կրել:

 

 

Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել էր 2014թ. մարտի 21-ին' Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել էին «Ջաբհա ան Նուսրա» եւ «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները' Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: