Լիբանանյան բանակի հենակետի մերձակայքում՝ Բեքաայի Դահր Բայդար շրջանում, հունիսի 20-ին պայթյուն է որոտացել:

 

Ինչպես հաղորդում է «Ալ Մայադին» կայքը, մահապարտ-ահաբեկիչը ինքնահրկիզվել է Բեքաայի մուտքի մոտ, որտեղով անցնում է Բեյրութ-Դամասկոս մայրուղին: Նախնական տեղեկությունների համաձայն 2 մարդ զոհվել է, իսկ վիրավորների թիվը հասել է 30-ի: Տուժածների մեծ մասը ավտոբուսի ուղևորներ են, որն այդ ժամանակ անցել է մայրուղով: Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ պայթուցիկ սարքավորումը կշռել է ավելի քան 20 կիլոգրամ: Ժամանակավորապես դադարեցվել է Բեյրութ-Դամասկոս մայրուղու երթևեկությունը:

 

ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ ևս մեկ ահաբեկչություն տեղի է ունեցել Համայի մարզում: Ալ Հարրա շրջանում ականապատ բեռնատարի պայթյունից 35 մարդ զոհվել, ևս 50-ը վիրավորվել են: Բեռնատարում պայթուցիկ սարավորումները կշռել են մոտ 3 տոննա:

 

Մյուս կողմից' սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Հոմսի մարզի Թել Աբու գյուղի վրա՝ ոչնչացնելով տասնյակ զինյալների և նրանց պատկանող զենքերը: Բանակը հարձակվել է Թալբիսիա, Սալամ Ղարբի, Սուլտանիա, Անկ ալ Հաուա գյուղերի վրա, որտեղ զինյալները մեծ վնասներ են կրել: