Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում դրսում էին հավաքվել Բյուզանդի փողոցի բնակիչները՝ Սերժ Սարգսյանին հանդիպելու հույսով։ Նրանք վերստին եկել էին՝ հիշեցնելու իրենց ունեցած խնդիրը.
«Մենք եկել ենք կրկին մեր Կառավարությանը, մեր պետությանը հիշեցնելու, որ մենք գոյություն ունենք. մեր տարածքները վերցրել են և պետական կարիքների համար են հոգացել, և մենք փաստացի հիմա ոչինչ չունենք: Ըստ պայմանագրի՝ շենքը կառուցված է, բայց մենք, պարզվում է, բնակարաններ չունենք, և մեր հարցը դրված է երկրորդ պլանում: Մեր տարածքներն իրացված են, տեղը քանդված է, շենքը կառուցված չէ: Մենք արդեն հոգնել ենք սպասելուց և արդեն չենք վստահում: Մենք ուզում ենք հենց այնտեղ բնակարան ստանալ և այլևս չենք ուզում սպասել»: