Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի'Էրիկ Ս.-ի (անունը փոխված է):
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով որպես Վանաձորի քաղաքապետարանի ինքնակամ կառույցների օրիկանացման և տնօրինման բաժնի գլխավոր մասնագետ, Վանաձոր քաղաքի բնակչուհի Արմինե Ա.-ի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար վերջինիցս պահանջել և 2012թ.հոկտեմբերի 3-ին ստացել է 449.218 ՀՀ դրամին համարժեք 1100 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նշենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի' պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝ նույն արարքը, որը կատարվել է՝ խոշոր չափերով' պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը' Իրավաբան.net