Yerkir.am. Այսպես կոչված' Ղարաբազի ազատագրման կազմակերպության անդամներն այսօր Բաքվում' Շեհիդների պուրակում, այրել են Հայաստանի դրոշը: Ակցիան նվիրել են Շուշին կորցնելու 21-րդ տարեդարձին. տեղեկացնում է Regnum գործակալությունը:

Նրանք նաեւ հանրահավաք են անցկացրել, որի ընթացքում դատապարտել են Հայաստանի իշխանություններին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբին, նաեւ պահանջել են Ադրբեջանի իշխանություններից «ազատագրական պատերազմ» սկսել: