Իրանի Իսֆահան քաղաքի նոր Yalda քիմիական գործարանում հինգշաբթի օրը ուժգին պայթյուն է որոտացել. տեղեկացնում է Mehr գործակալությունը:
Պայթյունը որոտացել է գործարանը շահագործման հանձնելուց հետո:
Հրդեհի բոցերը տարածվել են գործարանից հարյուրավոր կմ հեռավորության վրա: Այս պահին հրշեջ ծառայության աշխատակիցները հսկողության տակ են վերցրել կրակը:
Զոհերի և վիրավորների մասին այս պահին ոչ մի տեղեկություն չկա: