ԳԱԼԱ. Բուրկինա Ֆասոյի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեբրիլ Բասոլեն Անկարայում իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ուշաթափվել է:
Նշենք, որ Ջեբրիլ Բասոլեն ուշաթափվել է գերհոգնածության և գրիպի պատճառով: Այժմ նա գտնվում է Աթաթուրքի անվան գիտահետազոտական հիվանդանոցում:
Բուրկինա Ֆասոյի ԱԳՆ ղեկավարը ժամանել էր Թուրքիա' քննարկելու երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Տաթև Ֆռանգյան