Սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները դիմել են Մոսկվայի իշխանությանը՝ մայիսի 25-ին քաղաքում գեյ-շքերթ անցկացնելու հայտով, գրում է hraparak.am-ը:

Մոսկվայում՝ նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի օրոք, սեռական փոքրամասնությունները զանգվածային միջոցառում չեն իրականացրել: Քաղաքային իշխանության ներկայացուցիչն ասել է, որ այս առումով բան չի փոխվել: Հայտը կքննվի, բայց մեծ է հավանականությունը, որ այն կմերժվի: