Այսօր «Russia Today» հեռուստաալիքը ցուցադրել է օպերատիվ նկարահանման դրվագներ, որտեղ պատկերված է ամերիկյան լրտես Ռայան Ֆոգլի ձերբակալության գործողությունը:
Այդ տեսաժապավենը տեղադրվել է նաև «YouTube»-ում: Տեսագրության մեջ նաև ներառված է Ֆոգլի հանձնումը ամերիկյան կողմին, որտեղ հնչող խոսակցությունից ենթադրվում է, որ Ֆոգլը փորձ է կատարել հավաքագրել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակցին, ով զբաղվում է Հյուսիսային Կովկասում ահաբեկչության դեմ տարվող պայքարով:
«Interfax»-ի հաղորդմամբ՝ Ֆոգլը ձերբակալվել է Ակադեմիկոս Պիլյուգինի փողոցում՝ Վորոնցովյան այգու մոտ՝ Մոսկվայի հարավ-արևմուտքում:
Ռուսաստանը ամերիկյան դեսպանատան այդ աշխատակցին հայտարարել է «ոչ ցանկալի անձ» և պահանջել է, որ նա առանց հետաձգելու հեռանա իր երկիր,: Այս մասին հայտնել են ՌԴ Արտաքին գործերի նախարարությունից;
Նշենք, որ «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ՝ վերջին 30 տարվա ընթացքում Ռուսաստանի տարածքում լրտեսության կասկածանքով բացահայտվել են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների 12 աշխատակիցներ: