Կառավարության շենքի երեք մուտքերի մոտ այսօր բողոքի ակցիա հայտարարած քաղաքացիները, մինչ սպասում էին վարչապետին, բնապահպան Արմեն Սաֆարյանը հայտարարեց, որ քիչ առաջ տեսել է վարչապետին ֆինանսների նախարարության մուտքից դուրս գալիս: Այս մասին գրում է Tert.am-ը:
Իսկ կառավարության դիմացի մուտքի մոտ կանգնած ակտիվիստները ոստիկաններին ասում էին՝ «տղե՛րք, գնացե՛ք հանգստացեք, վարչապետը գնացել է, իմիտացիա մի արեք»:
Հիշեցնենք, որ այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպվել այն բանից հետո, երբ Պաշտպանության նախարարության տարբեր ստորաբաժանումներ փակել էին Երևան–Սևան ավտոճանապարհը և թույլ չէին տալիս, որպեսզի օրեր առաջ Նոյեմբերյանի զորամասերից մեկում ծառայակցի կողմից սպանված Լյուքս Ստեփանյանի դին Երևան տեղափոխող ավտոշարասյունը հասներ մայրաքաղաք։