Հարավային Ֆրանսիայի ոստիկանական ծառայության վստահելի մի աղբյուր տեղեկացրել է, որ մայիսի սկզբներին ոստիկանության մի աշխատակից դանակահարվել է ծայրահեղական իսլամիստի կողմից:
Մոտ 3 շաբաթ առաջ Գրենոբլից ոչ շատ հեռու ոստիկանական բաժանմունք է մտել դանակով զինված մի տղամարդ և մի քանի անգամ հարվածելով ոստիկաններից մեկին, գոռացել. «Ալլահ աքբար»:
Ոստիկանի ծառայակից ընկերը կրակել է հարձակվողի ոտքին և նրան վնասազերծել:
Վերջերս Եվրոպայում արձանագրվել են ոստիկանների և զինվորների վրա հարձակումների մի քանի դեպքեր, հաղորդում է BBC-ն:
Մայիսի 25-ին Փարիզում դանակի հարվածով վիրավորվել են մի ֆրանսիացի զինվոր: Մայիսի 22-ին Վուլիչում, Լոնդոնի հարավ-արևելյան շրջանում, սպանվեց բրիտանացի զինծառայող:
Ահաբեկչության դեմ պայքարող ֆրանսիացի ակտիվիստները հետաքննում են Փարիզում և Գրենոբլում տեղ գտած դեպքերը: Երկուսում էլ հանցագործության դրդապատճառներն առայժմ հստակեցված չեն, քանի որ իրավապահ մարմինները պետք է դեռ գնահատեն հարձակվողների հոգեկան վիճակները: