Երուսաղեմում գտնվող հրեական սրբավայրի՝ Լացի պատի մոտ անվտանգության աշխատակիցը կրակել է իսրայելցի հրեայի վրա՝ նրան արաբ ահաբեկչի տեղ ընդունելով. գրում է РИА Новости-ն՝ հղում կատարելով հրեական ոստիկանության ներկայացուցչին:
Միջադեպից հետո, որում այլևս ոչ ոք չի տուժել, ոստիկանությունը փակել էր պատին հարող հրապարակը:
Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ մասնավոր գործակալության աշխատակիցը կրակել էր տղամարդու վրա, ով Լացի պատի մոտ բացականչել էր «Ալլահ աքբար» և ձեռքը տարել գրպանը: Ստացված վնասվածքներից տղամարդը տեղում մահացել է: