Արայիկ Հարությունյան
Արծրուն Հովհաննիսյան
Քիմ Քարդաշյան
Էդվարդ Հովհաննիսյան
Սեյրան Օհանյան
Զոհրաբ Մնացականյան
Նիկոլ Փաշինյան
Արման Թաթոյան
Ռուստամ Բաքոյան
Արայիկ Հարությունյան
«Ալլահ աքբար» գոռալով՝ գրոհայինները հրկիզել են առաջին իսկ հանդիպած առանձնատները․ Պողոսյան
Արցախ 11 Հոկտեմբեր, 2020 15:56

Արցախում «Հորիզոն»-ի նկարահանող խումբն առանձնազրույց է ունեցել Արցախի նախագահի մամուլի քարտուղարի հետ։ Արտյոմ Երկանյանը Վահրամ Պողոսյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք հաստատվել են Հադրութից եկող այն տեղեկությունները, որ առաջնագծում «Ալլահ աքբար» և արաբերեն այլ գոչյուններ կիրառող գրոհայիններ կան։

«Այո, նման տեղեկություն կա, գրոհայինները հարձակման ընթացքում կրոնական տարբեր արտահայտություններ էին գոռում»,- ասել է Վահրամ Պողոսյանը։

Ըստ նրա՝ տեղեկություններ են ստացվել նաև, որ հենց այդ գրոհայինները հարձակվել են ու առաջին իսկ հանդիպած առանձնատները հրկիզողներն են։

«2016թ․-ի ցավալի պատմությունը, որ տեղի ունեցավ Թալիշում, մենք ունեցանք նաև այս անգամ՝ Հադրութում, քանի որ նրանք մի առանձնատան մեջ սպանեցին անպաշտպան մորը և նրա հաշմանդամ որդուն»,- փաստել է Պողոսյանը։

«Այդ գրոհայինների ջախջախման մասին տեղեկություններ են շրջանառվում, արդյո՞ք հաստատվել է դրանց իսկությունը»․-հարցրել է Արտյոմ Երկանյանը։

«Իհարկե, պաշտպանության բանակն անմիջապես անցել է համապատասխան գործողությունների և վնասազերծել է հակառակորդի գրոհային ջոկատը»,- վստահեցրել է Վահրամ Պողոսյանը: