Չնայած վերջերս ընդունված դատական արգելքին, Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը հայտարարել է, որ Սաբահ և Սարավակ նահանգներում բնակվող քրիստոնյաները կարող են օգտագործել Ալլահ բառը: Մեկնաբանելով դատարանի որոշումը վարչապետն ասել է, որ թեև Catholic Herald թերթին արգելել են օգտագործել Ալլահ բառը տպագրության մեջ, այն կարող է մնալ Աստվածաշնչում:
Հիշեցնենք, ար անցյալ շաբաթ դատարանը վճռել էր, որ միայն մահմեդականներն իրավունք ունեն օգտագործել Ալլահ բառը, սակայն մալայերենով խոսող շատ քրիստոնյաներ պնդում են, որ արաբական այդ բառը միշտ էլ օգտագործվել է իրենց Աստվածաշնչում և տարբեր տպագիր նյութերում: Որոշ իսլամական խմբեր պնդում են, որ քրիստոնյաները կարող են Ալլահ բառն օգտագործել, որպեսզի համոզեն մարդկանց փոխել կրոնը: