Shamshyan.com-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում համաշխարհային մակարդակի «օրենքով գողերի» ու քրեական հեղինակությունների լուսանկարներն ու նրանց ծավալած գործունեությունը:  

Իտալական «Կոզա Նոստրա»-յի պարագլուխների մեկը, ով հանդիսանում է ավազակության (рэкет) հիմնադիրը: Խմբավորումը բաղկացած է իր տարածքը վերահսկող մի քանի կլաններից:Ասլան Ուսյան` հայտնի է Դեդ Հասան մականունով: Գլխավորել է կովկասյան էթնիկական քրեական խմբավորումներ:Հոնգկոնգյան 14K խմբավորման պարագլուխ` Մակաո Վան Կվոկոյա, ով հայտնի է «Կոտրած ատամ» մականունով: Այս խմբավորումն ունի ավելի քան 20 000 անդամ ու գործում է նաև Եվրոպայի տարածքում: Զբաղվում է հերոինի ու օփիումի մատակարարումով դեպի հարավ-արևելյան Ասիա:Սինձի Իսիհարա` յակուձայի հիմնական պարագլուխ: Իսահարան համարվում է ամենահզոր գանգստերային սինդիկատներից մեկի` «Յամագուտի-գումի» յակուձայի պարագլուխը: Այս խմբավորման պարագլուխներն իրավունք ունեն թոշակի անցնել, ինչ էլ արել է Իսահարան:Նյույորքյան Բոնաննո ընտանիքի պարագլուխ Վինսենթ Բասիանո, ով հայտնի է նաև «գեղեցկադեմ Ուիլլի» մականունով: Բոնաննո ընտանիքը համարվում է իտալա-ամերիկյան մաֆիայի 5 ընտանիքներից մեկը, ով վերահսկում է Նյու-Յորքի հանցավոր աշխարհը: Վինսենթ Ջիգանտե` Ջենովեզե ընտանիքի պարագլուխ: Նա համարվել է ԱՄՆ-ի ամենահզոր գանգստերը: Բանտարկությունից խուսափելու համար նա հոգեկան հիվանդ էր ձևացել ու հաճախ դուրս էր գալիս Նյու-Յորքի փողոցներով քայլելու հողաթափիկներով ու քթի տակ մրմնջալով: Գենադի Պետրով` Տոմբովի կազմակերպված քրեական հանցագործ խմբավորման մեկ այլ պարագլուխ, ով զբաղվում է փողերի լվացմամբ ու իրեն գործարար է համարում: Յուրի Սալիկով` Տամբովի կազմակերպված քրեական հանցագործ խմբավորման պարագլուխ:«Լենյա Խիտռայ» մականունով հայտնի սլավոնական քրեական խմբավորման ենթադրյալ պարագլուխ` Ալեքսեյ Պետրով: Որոշ տվյալների համաձայն, Յապոնչիկից հետո նա ընտրվել է Մոսկվայում սլավոնական խմբավորումների պարագլուխ:Ժակ Իմբեր` մարսելյան մաֆիայի պարագլուխներից, ով հանդիսանում է 1950-60 թթ. հանրահայտնի «Երեք բադեր» խմբավորման ղեկավարը:Սեբաստյանո Պելլե` ով հանդիսանում է իտալական «Նդրանգետա» խմբավորման պարագուխներից մեկը: «Նդրանգետա»-ն ձևավորվել է Իտալիայի ամենաաղքատ գավառում` Կալիբրիում:«Մառա 18»` Մառլոն Մարտինես, ով հանդիսանում է Լոս-Անջելեսում լատինաամերիկյան թմրաբիզնեսի ամենախոշոր կազմակերպության պարագլուխներից մեկը: