Մայիսի 30-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6 մլն 470 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք' 417.49 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Ինչպես տեղեկացնում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ից, փակման գինը ևս կազմել է 417.49 դրամ:
Նշենք, որ նախօրեին կայացել է 3 մլն 400 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք' 417.06 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 417.25 դրամ: