Մայիսի 31-ին' ժամը 06.33-ին, տեղեկություն է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհին' Գորայք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 33 DL 304 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել մոտակա ձորակի եզրին, ինչից ավտոմեքենայի վարորդ Ա. Ջանալյանը (ծնվ. 1975թ.) և ուղևոր Ռ. Հակոբյանը (ծնվ. 1975թ.) տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: