Կենսաթոշակների, նպաստների կամ պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման հարցը դեռևս փոփոխություն չի կրի: Այս մասին երեկ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

«Կառավարության առաջիկա նիստում կքննարկվի նվազագույն ամսական աշխատավարձերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվել է հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը դարձնել 45 հազար դրամ: Իսկ ընդհանրապես պետական ծառայության համակարգի աշխատավարձերի չափերին անդրադարձ կկատավրի 2014թ-ի հունվարի 1-ից, ինչպես նաև կենասթոշակների և նպաստների մասով, որը կլինի 2014թ-ի պետական բյուջեի շրջանակներում»,-ասաց նախարարը:

Վերջինս նաև հայտնեց, որ շուրջ 3000 կենսաթոշակառուների անուններ դուրս են մնացել կենսաթոշակների վճարման ցուցակներից: Պատճառ այն է, որ հունիսի մեկից կենսաթոշակների վճարման ցուցակները տպարգրվել են նոր տեղեկատվական շտեմարանների հիման վրա, իսկ վճարումներն արդեն սկսվել են. «Ես իրավիճակը գնահատում եմ աշխատանքային: Նոր տեղեկատվական շտեմարանում գործառույթները ավտոմատացված են, համակարգն է հաշվառում անձին, նրա թոշակի չափը, եթե տվյալները ճշգրիտ չեն, նրանք չեն ներառվում: Իսկ կան մի շարք տվյալներ, որոնք ի սկզբանե սխալ են»,- բացատրեց նախարարը:

Irakan.info