Ինչպես ավելի վաղ Lurer.com-ը տեղեկացրել էր, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի փեսան սպառնացել էր Կարեն Քոչարյանին:
Քաղտեխնոլոգը այդ մասին գրել էր իր ֆեյսբուքյան էջում: Կարեն Քոչարյանը նորից գրառում թողեց իր ֆեյսբուքում, որում մասնավորապես ասվում է.
«Ժողովուրդ, գործին միացավ Սուրիկ Խաչատրյանի երկրորդ փեսան՝ Էրիկ Համբարձումյանը, ով համատեղության կարգով նաև Հանրային հեռուստառադիոընկերության ինանսական բլոկի աշխատակից է: Այս ամենն իրոք արդեն ծիծաղելի է: Ասեմ նաև, որ Ոստիկանությունը զանգահարել է ինձ, գործ հարուցելու նպատակով, պարզապես ուզում եմ, որ բոլորն իմանան, թե ինչ մակարդակ ու բարքեր են տիրում, արդեն նախկին մարզպետի փեսայական շրջապատում:
Էրիկը գրել է, որ ինքը բոլտ զգող է, և պետք է իմ ուղեղի բոլտերը ձգի»: