shamshyan.com-ը հայտնում է, որ քամու հետևանքով «Զվարթնոց» օդանավակայանի VIP կոչվող հատվածի տանիքը պոկվել և ընկել է մեծ թվով ավտոմեքենաների վրա:
Այս պահին փրկարարներն ու օդանավակայանի աշխատակիցները աշխատանքներ են կատարում, որպեսզի պարզեն, թե արդյոք փլուզման տակ մարդիկ կա՞ն, թե՝ոչ:
Դեպքի վայր են ժամանում նաև Երևանի շտապ օգնության, ճանապարհային ոստիկանության և ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցները:
18:12
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ վնասված մեքենաների թիվn անցնում է մոտավորապես 30-ը և այs պահին ապահովագրական ընկերություններիների ներկայացուցիչները վնասի չափն են ֆիքսում և ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ նշված շենքը և հարակից տարածքները «Ռոսգոստրախ» ընկերության կողմից ապահովագրված է, և փոխհատուցումը կատարվելու է:
Փրկարարների աշխատանքը ղեկավարում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը, տեղում են նաև ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները՝ «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանապետ Վանիկ Թանգամյանի գլխավորությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 6-ին՝ ժամը 16.48-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ քամին պոկել է Զվարթնոց օդանավակայանի նախկին «VIP» սրահի տանիքը և նետել ավտոմեքենաների վրա. վնասվել է մոտ 30 ավտոմեքենա:
Դեպքի վայր էր մեկնել հատուկ փրկարարական ջոկատի 2 հերթապահ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը և 1 մարտական հաշվարկ: Տուժածներ չկան: