Ադրբեջանի առաջին տիկին, Հեյդար Ալիև հիմնադրամի նախագահ, Միլի Մեջիլիսի (խորհրդարան) պատգամավոր Մեհրիբան Ալիևան ընտրվել է Ադրբեջանում իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ. գրում էTrend-ը:
Որոշումը կայացվել է այս ուրբաթ օրը Բաքվում կայացած «Յենի Ազերբայջան» կուսակցության 5-րդ լիագումար նիստի ժամանակ:
Հիշեցնենք, որ նույն նիստի ընթացքում երկրի նախագահ Իլհամ Ալիևը վերընտրվել է այդ կուսակցության նախագահի պաշտոնում և 3-րդ անգամ անընդմեջ միաձայն առաջադրվել Ադրբեջանում կայանալիք ընտրություններում նախագահի թեկնածուի պաշտոնում: