Շուտով կլրանա 20-ամյա Մարո Գուլոյանի մահվան 1 տարին: Վերջինս, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան է եղել: Սակայն պաշտոնական վարկածը և գործի փաստական հանգամանքները էապես հակասում են միմյանց: Մարոն' տուժողը, ով ուներ մեկ դուստր և մահվան պահին հղի էր երկրորդ երեխայով, մահացել է ամուսնու տանը' Կոտայքի մարզի Առինջ գյուղում: Մարոն մշտապես բռնությունների է ենթարկվել ամուսնու' Գևորգ Գուլոյանի կողմից, ով խորապես տարված էր խաղամոլությամբ ու չէր աշխատում:
Ըստ քրեական գործի նյութերի' Մարոն ինքնասպան է եղել լոգարանում խալաթի գոտիով կախվելու միջոցով: Գործով նախաքննությունն իրականացվել է ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժանմունքում, որն էլ 2013թ. ապրիլի 22-ին որոշում կայացրեց քրեական գործով վարույթը կարճելու մասին' հանցակազմի բացակայության պատճառով /քրեական գործը հարուցվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի' ինքնասպանության հասցնելու հատկանիշներով/:
Վարույթն իրականացնող մարմնի նման հապճեպ որոշումը հաջորդեց տուժողի ամուսնու հորեղբոր կնոջ' գործով վկա Արմինե Գրիգորյանի կողմից քննչական փորձարարությունը «ձախողելուն»: Այդ վկան իր նախորդ ցուցմունքներում հայտնել էր, որ տուժողին կախված հայտնաբերելուց հետո նրան գրկել է, կտրել գոտին և իջեցրել ներքև, սակայն փորձարարության ժամանակ, երբ նա չկարողացավ տուժողի հասակի և քաշի համապատասխան պատրաստված խրտվիլակը իջեցնել և այն պարզապես վայր քցեց, քանի որ չկարողացավ այդ ծանրությունը պահել, վկան պարզապես փոխեց իր ցուցմունքները և ասաց, որ իրականում նա ոչ թե գրկել և իջեցրել է Մարոյին, այլ ինքը ծնկի է իջել, իսկ Մարոն ընկել է իր վրա:
Նշված վկայի' Արմինե Գրիգորյանի ամուսինը' Արմեն Գուլոյանը, այդ քննչական փորձարարության ժամանակ դրսևորելով մեղմ ասած խուլիգանական վարքագիծ, սկսեց հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցնել տուժող կողմի հասցեին և վարույթն իրականացնող մարմնին ասաց՝ «տեսեք ինչ եք անում, գործը փակեք»: Իրականում այդպես էլ եղավ' «գործը փակվեց», այսինքն քրեական գործով վարույթը կարճվեց: Միգուցե տուժողի հորեղբայր Արմեն Գուլոյանի նման ինքնավստահ ու խուլիգանական վարքագիծն ու կամարտահայտությունը պայմանավորված էր իր, ինչպես նաև տուժողի ամուսնու ամբողջ ընտանիքի ազգակցական կապով Աբովյանի քաղաքապետի հետ:
Առաջանում է նաև մեկ այլ հարց. իսկ ինչո՞վ էր պայմանավորված Կոտայքի քննչական բաժնի ակնհայտ անօրինական կարճման որոշումը: Չէ՞ որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածն ուղղակիորեն պահանջում է քրեական գործերով իրականացնել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, բայց մի՞թե կարելի է խոսել օրենքի այս պահանջի կատարման մասին այն դեպքում, երբ նախ վկա Արմինե Գրիգորյանից չի պարզաբանվել, թե ինչու՞ է նա հակասական ցուցմուքներ տվել տարբեր հարցերի շուրջ, օրինակ' ինչու՞ է մի դեպքում ասում, որ դեպքը տեղի է ունեցել 2012 թ. հուլիսի 12-ին' ժամը 19:00-ի սահմաններում, մյուս դեպքում' 16:00-ի, ինչու՞ է մի դեպքում ասում, որ ինքն է հայտնաբերել Մարոյին կախված, իսկ մյուս դեպքում' իր դուստրը, կամ ինչու՞ տուժողի ամուսնու ընտանիքի անդամներ այլ վկաներից չի պարզաբանվել իրենց ցուցմունքների հակասությունների հարցը, քանզի երբևէ առերեսում չի կատարվել. նրանցից գրեթե բոլորը տարբեր ցուցմունքներ են տվել դեպքի մանրամասների վերաբերյալ, օրինակ' թե ե՞րբ է դեպքը տեղի ունեցել, ե՞րբ են տուժողին հիվանդանոց տեղափոխել, ո՞վ է նրան տեղափոխել և այլն: Նման կարևոր հակասություններ քրեական գործում շատ են և ակնհայտ, բայց վարույթն իրականացնող մարմինը աչք է փակել դրանց վրա: Վերջինս միջոցներ չի ձեռնարկել նաև պարզելու համար, թե ինչպե՞ս կարող էր տուժողի արյան մեջ սպիրտ հայտնվել /ինչը ֆիքսվել է դատաբժշկական փորձաքննությամբ/:
Գործով առկա բացթողումների մասին կարելի է գրել էջեր շարունակ: Դատաբժշկական փորձաքննություններին /առաջնային և կրկնակի/ նվիրվելու է առանձին հոդված, քանզի դրանք, լինելով ապացուցողական կարևոր նշանակություն ունեցող, նույնպես չափազանց կասկածելի են, բավական է միայն նշել այն հնագամանքը, որ առաջնային դատաբժշկական փորձաքննության եզրակայությանը չեն կցվել դիահերձոումից առաջ կատարվող դիակի լուսանկարները, ինչն ուղղակիորեն պարտադիր է անել ցանկացած քրեական գործով. դատաբժիշկ-փորձագետ Արթուր Մինասյանը պարզաբանել է, որ ժապավենը լուսահանման ժամանակ վնասվել է, այդ պատճառով էլ նա լուսանկարները չի կցել: Իսկ արդյո՞ք դա չի կատարվել դիտավորությամբ' կոծկելու համար տուժողի մարմնի վրա առկա վնասվածքները, որոնք հստակ երևում են տուժողի հուղարկավորության օրը ֆոտոլրագրողի կողմից կատարված լուսանկարներում:
Նման հարցերն անվերջ են, իսկ ենթադրվող պատասխանները' մտահոգիչ: Այս ամենին գումարվում է նաև ՀՀ Գլխավոր դատախազության և ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության «անտարբերությունը» օրենքի աղաղակող և էական խախտումների նկատմամբ, քանզի դեռևս գործի քննության ընթացքում նշված անօրինականությունների և գործի քննությունը Երևան տեղափոխելու պահանջի վերաբերյալ դիմումների պատասխանները ուշացած էին և հակիրճ ու չպատճառաբանված' քրեական գործի վարույթը կարճվել է, իսկ բողոքակման կարգը սահմանված է օրենքով: Միթե սա է այն արձագանքը, որ նշված մարմինները պետք է տային այս գործին: Իհարկե, ո՛չ: Քանի դեռ նման մոտեցում է դրսևորվում այդ մարմինների կողմից, բնական է, որ գործով արդեն 3-րդ քննիչ Լևոն Գրիգորյանը, քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանը, հսկող դատախազ Վիկտոր Գրիգորյանը /վերջինս մերժել էր տուժող կողմի' կարճման որոշումը վերացնելու պահանջով բողոքը/ կկարողանան առանց գենետիկական փորձաքննության եզրակացության' «աչքաչափով», որոշել ու հաստատել, որ տուժող Մարո Գուլոյանը ինքնասպանություն գործելու գենետիկական հակվածություն է ունեցել, որ հանցակազմը բացակայում է և որ գործով քննություն իրականացնել այլևս հարկավոր չէ, ու որ, ընդհանրապես, կարևոր չեն վկաների միմյանց էապես հակասող ցուցմունքերը, դատաբժշկական փորձաքննությունների ոչ օբյեկտիվությունը և շատ ու շատ այլ բեկումնային հանգամանքներ:
Ամփոփելով' ցանկանում ենք նշել, որ կարևոր չէ, թե ինչպես է յուրաքանչյուրն իր մեջ պատճառաբանում այս ամենը' վարույթն իրականացնող մարմնի' օրենքի պահանջներից «անտեղյակության» կամ Կոտայքի մարզի քաղաքական հեղինակությունների ազդեցության հանգամանքով, միևնույն է արդյունքը մեկն է' Մարո Գուլոյանի գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն չի իրականացվել, ինչը հանդիսանում է քրեադատավարական նորմերի էական խախտում: Տուժող կողմը չի գնալու որևէ զիջման իր պահանջների հարցում, քանի որ դրանք նաև օրենքի պահանջներն են: Քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումն այժմ բողոքարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան /դատական նիստի օրը դեռևս նշանակված չէ/, և տուժող կողմը դեռևս հուսով է, որ գոնե դատական համակարգը չի անտեսի օրենքի էական խախտումները և կվերացնի քրեական գործով վարույթի կարճման ամոթալի որոշումը, ինչը կարող է նպաստել հասարակության մեջ իրավապահ ու դատական համակարգի հեղինակության վերականգնմանը:
Լուսինե Մինասյան, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ
20-ամյա կնոջ կասկածելի մահը անտեսվո՞ւմ է, թե կոծկվում
10:18 - 13.Հունիս.2013
Առաջարկում ենք նաև
01/02/14 01:03
Գերի ընկած 77-ամյա տղամարդուն խելագարության է հասցրել կնոջ, որդու եւ թոռների անժամանակ մահը. գյուղապետ
14/08/24 19:06
Պարզվել են 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառները. մեղադրանք է ներկայացվել երեք բուժաշխատողի
04/01/24 15:59
Փարաքարում կատարված 42-ամյա կնոջ սպանության վերաբերյալ վարույթի նյութերը ուղարկվել են դատարան
25/07/23 11:47
Տղամարդը բենզինը լցրել է նախկին կնոջ, նրա ամուսնու և 66-ամյա քրոջ վրա՝ ցանկանալով հրկիզել նրանց
05/04/23 17:40
Ավարտվել է Արմավիրի մարզում 45-ամյա տղամարդու կողմից կնոջ ծնողների սպանության դեպքի նախաքննությունը
07/02/23 14:56
Բնակարանային գողություն Օշականում. Անցել էր պարսպի վրայով ու մտել 72-ամյա կնոջ տուն (տեսանյութ)
08/12/22 12:00
27-ամյա կինը քաղաքացու գրպանից 200 000 դրամ էր գողացել
09/09/22 11:20
Առինջի խանութում հարձակվել էր 70-ամյա կնոջ վրա, բռունցքով խփել աչքին, գողացել 250 000 դրամ
28/04/22 13:45
31-ամյա տղամարդը ամուսնացել է 20-ամյա կնոջ հետ, նրան ներգրավել է պոռնկության մեջ, ծեծել է ու հասցրել վնասվածքներ
22/04/22 19:33
Կնոջ ծնողներին և եղբորը սպանելու դիտավորությամբ կրակ բացած 44-ամյա փեսան ձերբակալվել է․ ՔԿ (տեսանյութ)
30/03/22 17:57
33-ամյա տղամարդը խոստացել է ամուսնանալ ՌԴ-ում ապրող հայ կնոջ հետ. նա մաս-մաս ստացել է 2 մլն դրամ, ապա պահանջել ևս 2,2 մլն
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան