Այսօր գումարած հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Կոտայքի մարզի Պռոշյան և Շիրակի մարզի Հովիտ համայնքներում 2013թ. հուլիսի 14-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների համար կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև:
Նիստում կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրել է նաև Արարատի մարզի Սուրենավան համայնքի հունիսի 23-ի, Կոտայքի մարզի Պռոշյան և Շիրակի մարզի Հովիտ համայնքների հուլիսի 14-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելու համար օգտագործվելիք դրոշմակնիքի ձևը: