Ինչպես հայտնում է AFP-ն, ուրբաթ օրը Ֆիլիպինների Բուրիաս կղզում խորտակված լաստանավի ուղևորներից 2-ը զոհվել են, ևս 37 մարդ համարվում է անհետ կորած: Փրկարարներին հաջողվել է 20 մարդու ջրից դուրս բերել: Լաստանավի մյուս ուղևորների և անձնակազմի որոնողական աշխատանքները շարունակվում են: