HayNews.am. Արդյո՞ք հնարավոր է օֆշորային գոտում' նույն Կիպրոսում, բացել ընկերություն և որպես բաժնետեր գրանցել մարդկանց, ովքեր ուղղակի տեղյակ էլ չեն դրա մասին:
Եվ այսպես, բացում ենք Google էջն ու գրում' what do you need to register offshore company: Առաջին էջում անմիջապես բերում է Offshore Cyprus - Company registration, Cyprus - pkcy.com էջը, որն էլ առաջինը մտնում ենք: Կայքի անմիջապես ներքևում բացում ենք Registration Procedure բաժինը, որտեղ գրված է, թե ինչ պահանջներ են պետք բավարարել' օֆշոր գրանցելու համար:
1. Կազմակերպության գործունեության համառոտ նկարագիր
2. Անհրաժեշտ է առնվազն մեկ բաժնետեր (հնարավոր է բաժնետիրոջ գաղտնիություն)
3. Պետք է գրանցել մեկ տնօրեն, ով կարող է լինել կիպրոսցի կամ օտարերկրացի
4. Կազմակերպությունը պետք է ունենա քարտուղար և գրանցված գրասենյակային հասցե
5. Գրանցման համար հաճախորդներից պահանջվում է հետյալ փաստաթղթերը' անձնագրի պատճեն, հասցե, բանկային տվյալներ և կարճ ինքնակենսագրական:
Ստացվում է, որ Կիպրոսի պես օֆշորային երկրում ընկերության հիմնադիրը կարող է «փայ մտցնել» նաև մարդկանց, ովքեր իրականում ոչ մի կապ չունեն այդ ընկերության հետ' անհրաժեշտ է միայն անձնագրի պատճենը: Այսինքն, եթե ձեր տրամադրության տակ ինչ-որ կերպ հայտնվի Հռոմի Պապի կամ, ասենք, «երջանկահիշատակ» Բեն Լադենի անձնագրի պատճենը, ապա քիչ թե շատ պրոֆեսիոնալ բրոկերային ընկերության միջոցով կարող եք նրանց մտցնել ձեր բիզնեսի մեջ: Այդ իսկ պատճառով էլ օֆշորը կոչվում է օֆշոր:
Նյութի հետ կապված նկարները' ներքևում: