Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ Ռուսաստանը աշխարհում առաջին տեղերից մեկն է զբաղեցնում դեպի օֆշոր կապիտալի արտահոսքով: Այս մասին գրում է РБК-ը:
Խոսելով տնտեսության ապաօֆշորացման անհրաժեշտության մասին՝ Պուտինն ասել է, որ «մենք, հնարավոր է, դեպի օֆշոր գումարներ տեղափոխելու առումով առաջատար ենք, սակայն օֆշորների ստեղծման առումով առաջատար չենք»:
Պուտինը նշել է, որ օֆշորային գոտիների առումով առաջին տեղում Մեծ Բրիտանիան է, եւ նրա ղեկավարությունը հասկանում է, որ դրա դեմ պետք է պայքարել:
«Դա երկրի տնտեսության մի մասն է եւ այդ պատճառով նման կտրուկ քայլերը բավական բարդ են: Սակայն բոլորն էլ հասկանում են, որ հարկ է շարժվել այդ ուղղությամբ»,- ասել է Ռուսաստանի նախագահը: