«ԲԱՄՕ» ընկերության նախկին սեփականատեր Հովիկ Մուրադյանի սպանության գործը հետաքննող քննիչները գտնում են, որ հանցագործությունը պատվիրված է եղել և կարող է կապված լինել նրա բիզնեսի հետ: Թերթը գրում է, որ արդեն հայտնի է, որ «ԲԱՄՕ» խմբի որոշ ընկերություններ հանդես են եկել որպես հայցվորներ' պարտքերի գործով:
Իրավապահները Մուրադյանին սպանողներին փնտրում են իր հայրենակիցների շրջանում: Ըստ քննիչների' նման սպանությունը ներկա ժամանակներում քիչ է կիրառելի պատվիրված սպանությունների ոլորտում, քանի որ մեծ է սխալի կամ զոհի կողմից հակազդեցության հավանականությունը և նման սպանությունները դեռևս կիրառություն ունեն կովկասյան ազգերի մոտ:
Ըստ «Իզվեստիա»-ի' առաջին հերթին կստուգվեն բազմաթիվ պարտքերի և դրանց հիման վրա Մուրադյան եղբայրների' մի շարք ընկերությունների, գործընկերների, պատվիրատուների և առաքիչների հետ ունեցած կոնֆլիկտները: Ինչպես գրում է թերթը, չի բացառվում, որ սպանությունը կապված լինի նաև նոր խոշոր գործարքների հետ:
«Իզվեստիա»-ի տվյալներով' Հ.Մուրադյանը վերջին ժամանակներում բանակցություններ էր վարում Եյսկում ռազմական օդանավակայանի վերակառուցման աշխատանքների պատվերն ստանալու շուրջ: Այդ մասին են վկայում Մոսկվայի արբիտրաժային դատարանների դատական ակտերի տվյալները:
Դատարանները նաև զննել են «Բամօ Քընսթարքշն» ընկերության աշխատակազմին տրվելիք աշխատավարձի պարտքերը:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի' 15.06.2013թ. համարում: