ՌԴ ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործում նոր կասկածյալ է հայտնվել: Նա Չեչնիայի Հանրապետության բնակիչ Ռուսլան Մուխադինովն է, գրում է «Коммерсантъ»-ը:
Քննության վարկածով՝ հենց նա կարող է լինել այն Ռուսիկը, ում անունը նշել են մեղադրյալները և ասել, որ նա իրենց 25 միլիոն ռուբլի է խոստացել Նեմցովի սպանության համար:
Կասկածյալը դեռ չի հայտնաբերվել, քննիչները հարցաքննել են նրա բարեկամներին և ծանոթներին: Պարզվել է, որ հենց Մուխադինովն է վարել Mercedes-Benz ML ավտոմեքենան, որով, քննության վարկածով, տեղաշարժվել է Ռուսիկը:
Նեմցովը սպանվել է փետրվարի 27-ին, Մոսկվայի կենտրոնում: