Վիքիպեդիա կայքը նախապես է հայտնել քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մասին: Նեմցովի մասին համապատասխան ուղղումը հոդվածում հայտնվել է սպանությունից մի քանի ժամ առաջ, փոխանցում է MK.ru-ն:

 

 

«Սպանվել է 2015-ի փետրվարի 27-ին, Մոսկվա քաղաքում»,-ասվում է հոդվածում: Մի փոքր ավելի ուշ հավելվում է. «Մահվան օրը = 27/02/2015, գնդակահարվել է 23:40-ին»: Այս ուղղումը հոդվածում գրվել է Մոսկվայի ժամանակով 21:40-ին: Սպանության մասին առաջին հաղորդագրությունները սկսել են հայտնվել կեսգիշերին մոտ:

 

 

Նշվում է, որ ուղղումն իրականացրած հեղինակի IP հասցեն ամրակցված է Իվանովո քաղաքին: IT ինդուստրիայի ոլորտի մասնագետները պնդում են, որ ուղղումների ժամերը տրվում են ըստ Մոսկվայի ժամանակի: