Ռուսաստանի իրավապահ մարմիններում քննարկվում է վարկած, ըստ որի' ընդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության պատվիրատուները գտնվում են արտերկրում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը' վկայակոչելով սեփական աղբյուրը, ով ծանոթ է իրավիճակին: «Այդ հանցագործության հետքերը կարող են տանել արտերկիր: Այդ վարկածն ակտիվորեն քննարկվում է»,- հայտարարել է աղբյուրը: Նրա խոսքով' «չեն անտեսվում նաև ավելի վաղ հնչած վարկածները»:
Ավելի վաղ մարդու իրավունքների գծով ՌԴ նախագահական խորհրդի նախագահ Միխայիլ Ֆեդոտովը հայտարարել է, որ իրավապահ մարմիններին կհաջողվի հայտնաբերել ու ձերբակալել Բորիս Նեմցովի սպանության գործում ներգրավված բոլոր անձանց: