Ապրիլի 28-ի ցերեկը հայտնի է դարձել, որ հրդեհ է բռնկվել «Չեռնոբիլյան թավուտ» հատուկ կոմբինատի տարածքում: Երեկ գիշերվա դրությամբ կրակն ընդգրկել է մոտ 400 հա անտառ: Հրդեհը տարածվել է դեպի Չեռնոբիլի ԱԷԿ' փոխանցում է Korrespondent.net-ը:

 

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի խոսքով՝ այս պահին Չեռնոբլիլի մերձակայքում հրդեհը մարված է: Նախարարի խոսքով' միտումնավոր հրկիզման հիմնավոր կասկածների պատճառով ՆԳՆ և Ազգային գվարդիայի ստորաբաժանումները ուժեղացրել են տեղանքի պարեկությունը:

 

Վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Չեռնոբիլում հրդեհի պատճառով ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն տեղի չի ունեցել: