Բորիս Նեմցովի սպանության գործում հայտնված նոր վկան հերքել Է հետաքննության վարկածը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 27-ին գրում Է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
27-ամյա Եվգենին անմիջականորեն հանցագործության վայրում Է գտնվել դրա կատարման պահին. նա գնում Էր Նեմցովի եւ նրա ընկերուհու՝ Աննա Դուրիցկայայի հետեւից՝: Նրա ցուցմունքները չեն հաստատել սպանության այն պատկերը, որը ստեղծվել Է հետաքննության ընթացքում:
Մասնավորապես, վկան տեսել Է ենթադրյալ մարդասպանին, եւ նրա նկարագրությունը չի համընկնում Զաուր Դադաեւի արտաքինի հետ, որին հետաքննությունը համարում Է հանցագործության անմիջական կատարողը: Վկայի խոսքով՝ փախչող տղամարդը եղել Է ոչ բարձրահասակ, նիհար եւ ամուր կազմվածքով:
Բացի դրանից, Եվգենին պնդում Է, որ կրակողը փախուստի համար օգտագործել Է սպիտակ ավտոմեքենա՝ նման «Պրիորայի»: Հետաքննությունը պարզել Էր, որ ենթադրյալ հանցագործները երթեւեկել են ZAZ ավտոմեքենայով:
Ականատեսը նաեւ ուշադրություն Է դարձրել կանանց տարօրինակ զույգի վրա, որոնք հայտնվել են հանցագործության վայրում: Աղջիկը եւ սեւ մուշտակով միջահասակ կինը մի քանի բառ են փոխանակել Դուրիցկայայի հետ եւ շտապ հեռացել կամրջից:
Զաուր Դադաեւի փաստաբանները, որը խոստովանել Է քաղաքական գործչի սպանությունը, մտադիր են օգտագործել նոր ցուցմունքներն եւ ապացուցել, որ կասկածյալն առնչություն չունի սպանության հետ: Պաշտպանող կողմը կարծում Է, որ մեղադրյալը կարող Էր սուտ մեղադրանք բարդել իր վրա: