Ինչպես հայտնում է «Ermenihaber»֊ը, Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուք շրջանի զորամասերից մեկում դատական գործ է հարուցվել՝ սուտ վկայության մեղադրանքով 2011 թվականի ապրիլի 24-ին սպանված ազգությամբ հայ ժամկետային զինծառայող Սևակ Բալըքչըի սպանության գործով վկա Հալիլ Էքշիի և սպանության կասկածյալի մերձավորներից Բյուլենթ Քայայի նկատմամբ:
«Զինվորական ծառայության ժամանակ իմ տված ցուցումունքներում վտանգավոր կետեր կային, որոնք նրանց օգտին չէին, ես պետք է փոխեի ցուցմունքներս»,-ասել է Էքշին:
Սևակի սպանության գործով վկա անցնող շարքային Հալիլ Էքշին իր առաջին ցուցմունքում նկարագրել էր սպանության պահը, իսկ արդեն երկրորդ ցուցմունքի ժամանակ այդ նկարագրությունը նա հերքել է՝ հավաստիացնելով, որ չի տեսել՝ ինչպես է տեղի ունեցել սպանությունը: