«Ես կարծում եմ, որ Վերահսկիչ պալատի գործունեությունը՝ կանոնակարգելու օրենսդրության մասով կառավարության կողմից իրավական օրենսդրական նախաձեռնությունով հանդես գալը, այնքան էլ կոռեկտ չէ», - այս մասին այսօր Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ պատասխանելով Ռուբեն Հակոբյանին՝ ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Վերջինիս խոսքերով՝ պատճառն այն է, որ ՎՊ-ն ի սկզբանե այն մարմինն է, որը միտված է ստուգելու հենց Կառավարության գործունեությունը, գործադիրի կողմից իրականացվող ծրագրերը. «Ուստի, ես կարծում եմ՝ գոնե վերջին տարիների պրակտիկայում ՎՊ-ի մասին օրենքում եթե փոփոխություններ նախաձեռնվել և իրականացվել են, դա արվել է պատգամավորների կողմից։ Ես կառաջարկեի, որ որոշակի խնդիրներին լուծումներ տրվեն, և Կառավարությունը իր հերթին միանա այդ աշխատանքներին: Բայց չեմ կարծում՝ ճիշտը այն է, որ Կառավարությունը նախաձեռնի նմանատիպ հարցերի կագավորումը», - ասաց փոխվարչապետը։