Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի կենսագրական տվյալները՝ հրապարակված ԱԺ պաշտոնական կայքում.

Ծնվել է 1961թ. նոյեմբերի 7-ին Վրաստանի Հանրապետության Բորժոմիի շրջանի Տաբացղուրի գյուղում:

1978-1983թթ. ուսանել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում:

1983թ. աշխատել է Յարոսլավլի կաթի գործարանում՝ որպես ապարատավար:

1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1985-1990թթ. աշխատել է Հրազդանի կաթի գործարանում՝ նախ որպես բանվոր, ապա՝ վարպետ, արտադրամասի պետ, գլխավոր ինժեներ:

1990-1991թթ. եղել է «Քարանձավ» կոոպերատիվի նախագահ, 1991-1995թթ.՝ Չարենցավանի հացի գործարանի տնօրեն, 1995-1996թթ.՝ Չարենցավանի քաղաքային խորհրդի նախագահ, 1996-1999թթ.՝ Չարենցավանի քաղաքապետ:

1995-2001թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:

2001-2007թթ.՝ ՀՀ բնապահպանության նախարար:

2007-2012թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 07.06.2007-31.05.2012թթ.՝ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

2004թ. պարգաեւտրվել է «Համագործակցության ամրապնդման համար» ոստիկանության մեդալով, 2006թ.' «Անանիա Շիրակացի» մեդալով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: