Հունիսի 17-ին՝ ժամը 17.48-ին, մի քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում էր ստացվել, որ ինքը զենք և զինամթերք է թողնում Խանջյան փողոցի թիվ 49 շենքի բակի աղբամանի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է մեկնարկային 2 ատրճանակ, «Կարաբին» հրացան, «Ֆ-1» և «ՌԳԴ» նռնակներ՝ առանց պայթուցիչների, 2 պայթուցիչ և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 90 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: