Սեպտեմբերի 12-ին` ժամը 12.45-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Դարբնիկ գյուղի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել:

 

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 9 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար նախատեսված որսորդական, կարճեցված փողով հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, 1 պայթուցիչ և 7,62 մմ տրամաչափի 104 փամփուշտ:

 

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

 

Կատարվում է հետաքննություն: