Օգոստոսի 29-ին ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները 1996 թ. ծնված Վրեժ Մ.-ի առանձնատանը և օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերել են 5,45 մմ տրամաչափի 6 փամփուշտ, «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ' պայթուցիչներով, 4 տրոտիլ' 400 գ, 2 տրոտիլ' 200 գ, 2 մետաղալար' պայթուցիչներով, «ՌԿԳ-3ԵՄ» տիպի հակատանկային նռնակ' պայթուցիչով, 12,2 մմ տրամաչափի չկրակված փամփուշտի 5 պարկուճ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայք-էջը՝ հավելելով, որ առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն: