Փետրվարի 23-ին, ժամը 18.55-ին, մի քաղաքացուց ոստիկանության Սիսիանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի կամրջի տակ զենք-ռազմամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը կամրջի աջակողմյան հատվածում հայտնաբերել է «ԻԺ» տիպի, փողն ու խզակոթը կտրած, 12 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան, «ԱԿ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 120 փամփուշտ և ծխարձակիչ 3 նռնակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն: