«Ե՞րբ է ստորագրվել գազի գնի բարձրացման պայմանագիրը»,-այսօր Ազգային ժողովում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին հարցրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։
Նշենք, որ այս հարցը Ազգային ժողովի ամբիոնից Արամ Մանուկյանի կողմից հնչեցվում է երկրորդ անգամ։ Առաջին անգամ Արմեն Մովսիսյանը նշել էր, որ չի հիշում, թե երբ է պայմանագիրը ստորագրվել։
Այսօր Էներգետիկայի նախարարն արդեն իսկ ուներ պատասխանը. «Հայռուսգազարդի և Գազպրոմի միջև պայմանագիրը ստորագրվել է ապրիլի 1-ին»։
Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 7-ին հաստատել է գազի նոր սակագինը՝ 156 դրամ յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց՝ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցողների (բնաչկության) համար:
Հուլիսի 1-ից բնակչության համար գազը կթանկանա մոտ 18%-ով:
Հիշեցնենք, որ մինչև այդ գործող սակագինը 132 դրամ է: