«Մենք երեկ պարզեցինք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մայիսի 13-ին ստացել է գազի գնի բարձրացման հայտը, և այդ փաթեթում հղում կա և կցված է պայմանագիր, ըստ որի' գազի նոր գինը ուժի մեջ է մտել ապրիլի 1-ից սկսած»: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Հանձնաժողովը պնդում է, որ այդ մասին իմացել է միայն մայիսի 13-ին, բայց գազի գնաճի պայմանագիրը կնքվել էր մինչև ապրիլի 1-ը: Ապրիլի 1-ից առաջ արդեն ստորագրված էր այդ պայմանագիրը: Մեր իշխանությունները ստորագրել են պայմանագիր գազի գնման նոր գնի մասին, բայց դրա մասին տեղյակ չեն պահել հանրությանը»,-ասաց Զուրաբյանը: