Շաբաթ երեկոյան Սերբիայի հյուսիսային Վոյևոդինա շրջանի Ինջի քաղաքում կարկուտ է տեղացել, որը չափսերով հավասար է եղել թենիսի գնդակին, հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում կատարելով ռուսական լրատվամիջոցներին: Հաղորդվում է, որ 10 րոպե տեղացած կարկուտից այդ պահին փողոցում գտնվող մոտ 30 մարդ վնասվածքներ է ստացել: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներից երեքի մոտ ջարդվածքներ կան: Տեղի իշխանությունները հայտնել են, որ չնայած այն փաստին, որ շուրջ 60 հակակարկտային հրթիռ է արձակվել օդ, եղանակային ծայրահեղ պայմանները հնարավոր չի եղել հաղթահարել: Ւշխանությունները հաշվում են կարկուտի հասցրած վնասի չափը: