Օգոստոսի 24-ին, ժամը 21.49-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 20.30-ի սահմաններում Շիրակի մարզի Կրասար, Զույգաղբյուր և Աշոցք գյուղերում տեղացել է ուժեղ կարկուտ, ինչից վնասվել են գյուղերի գյուղատնտեսական նշանակության ցանկատարածքներ և բանջարաբոստանային տնտեսություններ:
Դեպքի մասին տեղյակ է պահվել Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը:
Կստեղծվի հանձնաժողով հասցված վնասի չափը պարզելու և գնահատելու համար:
Տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: