Հունիսի 25-ին' ժամը 09.03-ին, տեղեկություն է ստացվել, որ ՄԵծամոր-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ.

Դեռևս չբացահայտված պայմաներում «Օպել Զաֆիրա» մակնիշի 35ՍՏ227 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի 08ՍՍ517 պետհամարանիշով ավտոմեքենային:

Հրշեջ-փրկարարաները «Օպել» մակրնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին' Արման Գուշունցին (ծնվ. 1986 թ.), ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Մեծամոր քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար: