ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 23-ին' ժամը 04.52-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Արմավիր-Մեծամոր հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 4-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի (պատկանում է Ա. Շ.-ին, ք. Արմավիր, ծնված 1985թ.) 33VU629 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել ճամփաբաժան արգելապատնեշին և հայտնվել հանդիպակաց գոտում:
Դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել: Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը: Արմավիր և Մեծամոր քաղաքների հիվանդանոցներ դեպքի հետ կապված տուժած քաղաքացիներ չեն դիմել: