Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում հրդեհ է բռնկվել 8-հարկանի բնակելի տանը այն բանից հետո, երբ բենզատար մեքենան բախվել էր շինությանը:
Բռնկված հրդեհի հետևանքով բենզատարը պայթել է, մեքենայի վարորդը՝ մահացել: Հրդեհը բենզատարից տարածվել է մոտակայքում գտնվող մեքենաների վրա:
Այլ տուժածների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Այս պահին տան բնակիչները տարհանվում են: